Սոչիում մեկնարկեցին 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ տրվեց 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը:

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանում անցկացվող ձմեռային օլիմպիադային մասնակցում են 88 երկրների մարզիկներ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն սնոուբորդիստները, դահուկորդներն ու չմշկորդները, կմեկնարկի կանանց հոկեյի մրցաշարը, կշանուկան պայքարը գեղասահորդները:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացնում են չորս մարզիկներ: