Արաբախոս սիրիահայերը և սիրիացիները հայերեն են սովորում

Your browser doesn’t support HTML5

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես», - կրկնում է արաբուհի Ռիմոնդա Մանսուրը։ Երիտասարդ կինը Սիրիայից է գաղթել Հայաստան։ Եվ միայն այստեղ է որոշել ծանոթանալ հայոց այբուբենին, սերտել անծանոթ, դժվար արտասանվող բառերն ու փորձում է դժվարությամբ, բայց մեծ սիրով հայերեն խոսել։