Բիլ Գեյթսը ազատում է «Մայքրոսոֆթ»-ի նախագահի պաշտոնը

«Մայքրոսոֆթ»-ի երեք գլխավոր գործադիր տնօրենները ձախից աջ` Բիլ Գեյթս, Սթիվ Բալմեր, Սաթյա Նադելա

«Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ազատում է ընկերության նախագահի պաշտոնը։

Գեյթսը հետայսու զբաղեցնլու է տեխնոլոգիաների հարցերով խորհրդականի պաշտոնը։

«Մայքրոսոֆթի» գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել 46-ամյա Սաթյա Նադելան, ով 22 տարի աշխատում է ընկերությունում։ Սաթյան «Մայքրոսոֆթի» 39-ամյա պատմության ընթացքում երրորդ ղեկավարն է Բիլ Գեյթսից և ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերից հետո, ով անցած տարի հրաժարական էր ներկայացրել: