Հայաստան կայցելեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և միացյալ շտաբի պետը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:

ԱԱԽ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: