Հեյգել․ Սիրիան ետ է մնում քիմիական զենքի դուրսբերման գրաֆիկից

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ

Միացյալ Նահանգները մտահոգված է, քանի որ Սիրիան ետ է մնում քիմիական զենքը երկրից դուրս բերելու համար սահմանված գրաֆիկից։ Այս մասին Լեհաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։

Նա նշել է, որ պարզ չէ, թե ինչն է դրա պատճառը, ավելացնելով, որ հարցը քննարկել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։