Ուկրաինայի խորհրդարանը ընդունեց համաներման օրինագիծը

Ուկրաինացի ոստիկանները մահակներում ծեծում են ցուցարարին, Կիև, հունվար, 2014թ․

Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է համաներման մասին օրինագիծը, որով նախատեսվում է ազատ արձակել բախումների ժամանակ ձերբակալված բոլոր ցուցարարներին:

Միաժամանակ, նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած Ռեգիոնների կուսակցության հեղինակած այս օրինագծով որպես համաներման նախապայման է նշվում ցուցարարների վերահսկողության տակ գտնվող բոլոր վարչական շենքերը ազատելը:

Օրինագծի շուրջ բանակցելու նպատակով Յանուկովիչն անձամբ է եկել խորհրդարան: