Ուորլիքը ջանքերը խաղաղությանը ուղղելու կոչ է անում

Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ում՝ հերթական անգամ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ջանքերը կենտրոնացնել հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա:

«Ցավում եմ շփման գծում մահվան ևս մեկ դեպքի կապակցությամբ: Կողմերը պետք է կենտրոնանան խաղաղության ուղիներ գտնելու վրա, իրավիճակի սրումը ոչ ոքի շահերից չի բխում», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց շփման գծում ադրբեջանցի սպայի զոհվելու մասին: