Խարդախության համար դատապարտված փաստաբանները զրկվել են արտոնագրերից

Դատարանի դահլիճ, Երևան, արխիվ

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հունվարի 17-ի որոշումներով դադարեցվել է Կարինե Ավանեսյանի և Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը:

Փաստաբանների պալատի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ որոշումների համար հիմք են հանդիսացել այն փաստերը, որ վերոնշյալ փաստաբանները դատապարտվել են խարդախություն կատարելու համար: