Մեկնարկել է Վրաստանի նախագահի այցը Թուրքիա

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի

Երկուշաբթի առավոտյան մեկնարկել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Թուրքիա:

Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նրան դիմավորել են Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև Անկարայի քաղաքապետն ու նահանգապետը:

Մարգվելաշվիլին արդեն իսկ այցելել է Աթաթուրքի դամբարան, օրվա երկրորդ կեսին կմեկնարկի նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ: Բանակցությունների ավարտին Գյուլն ու Մարգվելաշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: