Հայաստանի դեսպանը զրույց է ունեցել Պապի հետ

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Երկուշաբթի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց է ունեցել Հռոմի պապի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին: