Թուրքմենստանի նախագահի գրքերը՝ դպրոցական ծրագրերում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Թուրքմենստանի հանրակրթական դպրոցներում ընթացիկ կիսամյակից սկսել են նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովի ստեղծագործությունների փոխարեն ուսումնասիրել ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած կամ նրա մասին գրքերը:

Մարդու իրավունքների թուրքմենական նախաձեռնության «Թուրքմենստանի քրոնիկոն» հրատարակության փոխանցմամբ, այդ գրքերը դպրոցականներն ուսումնասիրելու են գրականության դասերին՝ 4-րդ դասարանից սկսած: Դրանց հատկացվելու է 7-10 ուսումնական ժամ յուրաքանչյուր քառորդում, մինչդեռ համաշխարհային գրականության դասականների, օրինակ՝ Շեքսպիրի, Սերվանտեսի, Պուշկինի ստեղծագործության ուսումնասիրության համար ծրագրով նախատեսված է 1-2 ուսումնական ժամ քառորդում:

«Թուրքմենստանում քչերն են կասկածում, որ գրքերը, որոնց հեղինակությունը վերագրվում է երկրի նախագահին, իրականում այլ հեղինակների գրչին են պատկանում», - ընդգծել է նույն պարբերականը: