Բիլբաոյում երթ է անցկացվել ի պաշտպանություն բասկ անջատողականների

Իսպանիայի Բիլբաո քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի երթ են անցկացրել` աջակցություն հայտնելով անջատողական ԷՏԱ խմբավորման կալանավորված անդամներին:

Իսպանիայում կալանավորված է ԷՏԱ խմբավորման շուրջ 600 անդամ:

ԷՏԱ խմբավորումը, որի նպատակն է անկախ բասկական պետության ստեղծումը, մինչև 2011-ի հրադադարի հայտարարումը ահաբեկչական ակցիաներ է իրականացրել, որոնց զոհ է գնացել ավելի քան 800 մարդ: