Ֆիդել Կաստրոն հայտնվել է հասարակական վայրում

Կուբա - Ֆիդել Կաստրոն Հավանայում մշակութային կենտրոնի բացման ժամանակ, 8-ը հունվարի, 2014թ.

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակական վայրում՝ մասնակցելով մայրաքաղաք Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։

87-ամյա Կաստրոյի լուսանկարները հայտնվել են երկրի թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների էջերին։ Վերջին անգամ նրան տեսել էին անցած տարվա ապրիլին։