Չեխիայում Պաղեստինի դեսպանատանը չգրանցված զենք է հայտնաբերվել

Չեխիա -- Հրդեհները զննում են տեղանքը հունվարի 1-ին Պաղեստինի դեսպանությունում տեղի ունեցած պայթյունից հետո

Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ Պրահայում գտմվող Պաղեստինի դեսպանությունում 12 միավոր զենք է հայտնաբերվել:

Ոստիկանության տեղեկացմամբ, առայժմ պարզ չէ, թե ինչպես են չգրանցված զենքերը հայտնվել դեսպանատանը և ինչ պատճառով է հունվարի 1-ին առաջացել չհրկիզվող պահարանի պայթյունը, որի հետևանքով զոհվել է Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Ալ-Ջամալը: