Արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա, տեղեկացնում է ԱԳ մամուլի ծառայությունը:

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։