Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհեր կան

Լիբանան - Պայթյունին հաջորդած կրակը և ծուխը Բեյրութի արվարձանում, 2-ը հունվարի, 2014թ.

Ասօր հուժկու պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունի արդյունքում առնվազն հինգ մարդ զոհվել է, կան շուրջ վեց տասնյակ վիրավորներ:

Բեյրութի հարավային թաղամասերը գտնվում են շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլա» շարժման վերահսկողության ներքո: