Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի վիզայի համար

Միխայիլ Խոդորկովսկին ասուլիս է տալիս Բեռլինում, 22-ը դեկտեմբերի, 2013թ․

ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի եռամսյա վիզա ստանալու համար:

Տասը տարուց ավելի բանտում անցկացնելուց հետո անցած շաբաթավերջին ազատ արձակված Խոդորկովսկին անմիջապես մեկնեց Գերմանիա, որտեղ հայտարարեց, թե կվերադառնա Ռուսաստան, եթե երաշխավորվի, որ կարող է լքել երկիրը իր ուզած պահին: