Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում՝ մառախուղ, մառախուղից թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Այդ մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը: