Հաստատվել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Your browser doesn’t support HTML5

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն այսօր Մոսկվայում հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):