Թուրքիայում ևս 25 բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել

Թուրքիայում իշխանությունների կարգադրությամբ պաշտոնանկ է արվել ոստիկանության ևս 25 բարձրաստիճան ծառայող։

Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնց թվում կան նախարարների և անվանի գործարարների զավակներ։

Կառավարությունը պնդում է, որ այդ գործողություններով ոստիկանությունը փորձում է վարկաբեկել իշխանություններին հաջորդ տարի կայանալիք տեղական և նախագահական ընտրություններից առաջ։