Սիրիայի քիմիական զինանոցը կվնասազերծվի ամերիկյան նավում

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, օգոստոս, 2013թ․

Սիրիայի քիմիական զենքի առավել վտանգավոր բաղադրամասերի ոչնչացումը տեղի կունենա ամերիկյան նավում: Այս մասին հայտնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի փոխներկայացուցիչ Վասիլի Տիտուշկինը։

Կազմակերպության խորհուրդը որոշում է ընդունել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հաջորդ փուլի առանցքային հարցերի վերաբերյալ, ասել է Տիտուշկինը։

Սիրիական Լաթաքիա քաղաքի նավահանգստում քիմիական զենքի խմբաքանակը կտեղափոխվի դանիական և նորվեգական նավեր, այնուհետև Իտալիայի նավահանգիստներից մեկում այն կտեղափոխվի հատուկ կահավորված ամերիկյան նավ, որտեղ էլ կսկսվի ոչնչացման գործընթացը։