Շարմազանովը հակադարձում է Հասանովին

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովի հակահայկական հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հասանովը նախօրեին մեղադրել է հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ և կոչ արել իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարևանությունից, ինչի կապակցությամբ Շարմազանովը նաև ասել է․ - «Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի և կեղծիքի քաղաքականությանը, ատելություն և թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետևանքն է նաև նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը»:

«Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետևանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել և ոչինչ էլ չեն մոռացել», - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը: