Ռուս մարզիչը մահացել է օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցելուց հետո

Ռուսաստան - Մարզիչ Վադիմ Գորբենկոն սկսում է օլիմպիական կրակի փոխանցավազքը, Կուրգան, 15-ը դեկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ 73-ամյա Վադիմ Գորբենկոն օլիմպիական կրակի 200-մետրանոց փոխանցավազքին մասնակցելուց հետո մահացել է սրտի կաթվածից:

Սոչիի ձմեռային Օլիմպիադայում օլիմպիական կրակի փոխանցավազքի ուղին 65 հազար կիլոմետր է, որը համարվում է ամենաերկարը Օլիմպիական խաղերի պատմության մեջ: