Բան Կի-մուն․ «Սիրիայում նախ պետք է դադարեցվի հակամարտությունը»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ Սիրիայի խնդրի շուրջ երկրի իշխանությունների և ընդդիմության միջև խաղաղ բանակցություններից առաջ նախ պետք է դադարեցվի հակամարտությունը:

Բանակցությունները նախանշված են հաջորդ տարվա հունվարին՝ Ժնևում:

Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, 2 միլիոն 300 հազարից ավելի սիրիացի լքել է երկիրը: