Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը երեկ հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Կիևը կստորագրի շուտով:
Նման հայտարարությամբ Արբուզովը հանդես է եկել Բրյուսելում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո:
Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները: Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Ընդդիմության առաջնորդ Արսենի Յացենյուկը, սակայն, «բլեֆ» է որակել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու՝ փոխվարչապետ Արբուզովի հայտարարությունը: