Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվել է

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլու հանդիպումը, որից հետո կողմերը որևէ հայտարարությամբ հանդես չեկան։

Հայաստանի արտգործնախարարությունը խոստացել է ավելի ուշ մամլո հաղորդագրություն տարածել։ Երկու արտգործնախարարների հանդիպումը տվեց ավելի քան մեկ ժամ։

Էդվարդ Նալբանդյանն արդեն հեռացել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, որտեղ ընթանում էր հանդիպումը։ Իսկ Դավութօղլուն դեռ այնտեղ է։

Ռուզաննա Ստեփանյան