Այսօր տեղի կունենա Մանդելայի հոգեհանգստի արարողությունը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում այսօր տեղի կունենա նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությունը։

Յոհանեսբուրգ են մեկնել մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղեկցում են երկրի մի քանի նախկին նախագահները։