Մանդելայի հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն 60 երկրների ղեկավարներ

Դպրոցականները մոմավառություն են անցկացնում Նելսոն Մանդելային նվիրված աղոթքի միջոցառմանը, 6-ը դեկտեմբերի, 2013

Աշխարհի 60 երկրների ղեկավարներ արդեն հայտարարել են Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին մասնակցելու մասին։

Վաղը կայանալիք հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։