Թուրքիայի քրդական շրջաններում բախումներ են տեղի ունեցել

Թուրքիայի քրդական շրջաններում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։

Դիարբեքիրում 5000-ից ավելի ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հուզումների պատճառը թուրքական իշխանությունների կողմից քուրդ ապստամբների գերեզմանների ոչնչացումն է։