Օլանդը առաջիկա ամիսներին խոստացել է այցելել Վրաստան

Գիորգի Մարգվելաշվիլի, Ֆրանսուա Օլանդ

Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վիլնյուսում հանդիպել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և վերջինիս հրավիրել իր երկիր:

Ֆրանսիայի նախագահը առաջիկա ամիսներին խոստացել է այցելել Վրաստան: