Հայաստանը ևս 4 տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ևս 4 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ 716 միավորով 34-րդն է:

Նոյեմբերի վարկանիշային աղյուսակը ՖԻՖԱ-ն հրապարակել է երեկ:

Ինչպես և նախորդ ամիս, աղյուսակում Հայաստանից ետ են բոլոր հարևան երկրների հավաքականները՝ Թուրքիան 43-րդն է, Իրանը՝ 45-րդը, Ադրբեջանը՝ 95-րդը և Վրաստանը՝ 101-րդը:

Աղյուսակի առաջին երեք տեղերը շարունակում են զբաղեցնել, համապատասխանաբար, Իսպանիան, Գերմանիան և Արգենտինան: