«Երկու ամիս խաղաղ կյանք, հետո նորից՝ ծեծ ու ջարդ»

34-ամյա Նարինեն (անունը փոխված է անվտանգության նկատառումներով) ապրում է ահը սրտում, վախենում է, որ նախկին ամուսինը մի օր կսպանի իրեն:
Ամուսնության 4 տարիների ընթացքում նա պարբերաբար բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից: Ի վերջո՝ 3 տարեկան որդու հետ փախել է տնից ու ապաստան գտել «Լայթհաուզ» կենտրոնում:

Նարինեն պատմում է, որ բռնությունները չի հանդուրժել, ամիսներով ապրել է հոր տանը, հետո ամուսինը նորից եկել, համոզել, հետ է տարել: Երկու ամիս խաղաղ կյանք, հետո նորից՝ ծեծ ու ջարդ․․․

Your browser doesn’t support HTML5

«Երկու ամիս խաղաղ կյանք, հետո նորից՝ ծեծ ու ջարդ»


Համաձայն ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: