Սիրիայում 11 հազարից ավելի երեխա է զոհվել

Սիրիա - Երեխաները Հոմս քաղաքի փողոցներից մեկում, սեպտեմբեր, 2013թ․

Մեծ Բրիտանիայում հրապարակված տվյալների համաձայն՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մոտ երեք տարիների ընթացքում զոհվել են 11 հազարից ավելի երեխաներ:

Լոնդոնում գործող Օքսֆորդյան հետազոտական խմբի տվյալներով՝ նրանց մեծ մասի մահվան պատճառ են դարձել տարբեր բնակավայրերի ռմբակոծությունները և հրթիռակոծությունները, սակայն հարյուրավոր դեռահասներ դիպուկահար կրակոցների զոհ են դարձել, հարյուրավոր երեխաների նկատմամբ էլ, այդ թվում՝ մանկահասակ, կիրառվել են նույնիսկ խմբակային մահապատիժներ և կտտանքներ:

Սիրիական հակամարտության ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը արդեն գերազանցում է 100 հազարը: