Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դա համարելով լավ լուր ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար։

«Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը: