Ինչո՞ւ է երեւանյան ասֆալտի «կյանքն» այդքան կարճ

Your browser doesn’t support HTML5

Երևանի Կենտրոնի ասֆալտապատման ու վերասֆալտապատման մասին քաղաքում արդեն անեկդոտներ են պատմում։ Վարորդները նկատում են, որ որոշ հատվածներում շինարարները հայտնվում են չափազանց հաճախ։ «Եթե բիտումը եւ հատիկային կազմը նորմալ լինի, գոնե 4-5 տարի պիտի ապրի մինչև հաջորդ նորոգում»,- ասում են մասնագետները։