Տասնյակ զոհեր և վիրավորներ Ռիգայում առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով

Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի փլուզված տանիքը, 21-ը նոյեմբերի, 2013թ․

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով, ըստ վերջին տվյալների, 32 մարդ զոհվել է, կան մոտ չորս տասնյակ վիրավորներ, նրանցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ են աշխատում: Մտավախություն կա, որ փլատակներում դեռ մի քանի տասնյակ մարդիկ կան:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ զոհվածներից երեքը փրկարարներ են:

Տեղի ունեցածի կապակցությամբ Լատվիայում եռօրյա սուգ է հայտարարվել: