ՀԱԿ-ը «Համատարած և համակարգված կռուպցիա» հարցապնդում է ներկայացնում ԱԺ

ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր խմբակցությունը երեկ կայացած նիստի ժամանակ քննարկել է դեկտեմբերի 4-ին խորհրդարանի նիստում քննարկվելիք ՀԱԿ-ի` «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ-ի որոշման նախագիծը:

ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը և որոշվել է, որ խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար: