Սերժ Սարգսյանը վաղը Վիեննայում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: