Amnesty International-ը մեղադրում է քաթարական իշխանություններին

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը քաթարական ընկերություններին մեղադրել է աշխատանքային միգրանտներին շահագործելու համար։

Նրանք, ըստ իրավապաշտպան ընկերության, աշխատում են 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող օբյեկտների շինարարությունում։ Կազմակերպության զեկույցում նշվում է, որ շատ միգրանտներ աշխատում են կյանքի համար վտանգավոր պայմաններում, բնակվում են հաստատություններում, որտեղ չկան սանիտարական պայմաններ, և ամիսներով չեն կարողանում ստանալ հասանելիք աշխատավարձը։ Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ մեղավորը Քաթարի իշխանություններն են, որոնք չեն կարողացել վերահսկել աշխատանքային օրենսդրության իրագործումը։

Ավելի վաղ Քաթարի իշխանությունների հասցեին նմանատիպ քննադատություն է հնչեցրել ՄԱԿ-ը։ Մինչդեռ իշխանությունները վստահեցնում են, թե միգրանտների իրավունքները պաշտպանվում են։