Վճռական հանդիպումը՝ Ադրբեջանի թիմի հետ

Լևոն Արոնյանը միջազգային հեղինակավոր մրցաշարում խաղի ժամանակ, արխիվ

Վարշավայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր հանդիպում է Ադրբեջանի թիմի հետ։

Հայաստանի թիմը այժմ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին երկու տեղերը զբաղեցնող Ֆրանսիայի և Ադրբեջանի հավաքականներին։

Հայաստանի կանանց թիմը վերջին տուրից առաջ մրցաշարային աղուսակում չորրորդ տեղն է գրավում, առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Ուկրաինան, Ռուսաստանը և Լեհաստանը։