Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը հաստատվել է

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, օգոստոս, 2013

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը երեկ հաստատել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, սակայն ոչնչացման վայրը դեռ հայտնի չէ, քանի որ Ալբանիան վերանայել է դրա համար իր տարածքը տրամադրելու նախնական համաձայնությունը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտնել է, որ այդ հանգամանքը վնաս չի հասցնի ալբանա - ամերիկյան հարաբերություններին։