Հայաստանը «ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելեց, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները՝ ներառյալ Ռուսաստանը: