Երևան է ժամանել ուրուգվայահայ նախարար Լիլիան Քեշիշյանը

Հայաստան է ժամանել Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը:

Հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործչին վաղը կընդունի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, իսկ մինչ այդ երկու նախարարները Շախմատի ակադեմիայում ներկա կգտնվեն դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային:

Հանդիպման ընթացքում Վարդանյանը և Քեշիշյանը քննարկումներ կունենան երկու երկրների միջև համագործակցության ծրագրերի, որոշ մարզաձևերում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման շուրջ:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախատեսված է նաև Ուրուգվայի նախարարի այցելությունը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ: