Արարատի ընտրությունները անցան ոստիկանության խիստ հսկողության ներքո

Your browser doesn’t support HTML5

Արարատի քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 10-ին անցան ոստիկանության խիստ վերահսկողության ներքո։ Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում էին ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում էին տեղամասերը։