Իրանում փոխնախարար է սպանվել

Տեսարան Թեհրանից, արխիվ

Իրանի պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անհայտ անձինք կրակելով սպանել են երկրի արդյունաբերության նախարարի տեղակալին:

Ըստ հաղորդագրության, Սաֆդար Աբադին սպանվել է ավտոմեքենայում՝ գլխին և կրծքավանդակի շրջանին արձակված կրակոցներով, Թեհրանի արևելքում:

Ավտոմեքենայում երկու պարկուճ է հայտնաբերվել: Կա վարկած, որ կրակողը եղել է հենց մեքենայում:

Աբադին ղեկավարում էր առևտրի և հանքարդյունաբերության ոլորտները: