Հունաստանի կառավարությունը կշարունակի աշխատել

Հունաստանի խորհրդարանի նիստը, արխիվ

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել քվեարկությամբ վավերացնել երկրի կոալիցիոն կառավարությանը հայտնած անվստահությունը՝ 300 օրենսդիրներից 153-ը դեմ է քվեարկել:

Կոալիցիոն կառավարությանը անվստահություն էր հայտնել ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցությունը՝ կապված տնտեսական խիստ միջոցների կիրառման հետ: