Գարեգին երկրորդը՝ ԵՀԽ նախագահ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովի երեկվա նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընտրվել է Եկեղեցիների համաշխարային խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջը:

ԵՀԽ-ի նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ-ի նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը, ասված է հաղորդագրությունում: