Նորվեգիայում հարձակում ավտոբուսի վրա, երեք մարդ զոհվել է

Նորվեգիայում դանակով զինված անհայտ անձը ներխուժել է ավտոբուս ու սպանել վարորդին և երկու ուղևորների:

Իրավապահներին հաջողվել է կարճ ժամանակում վերահսկողության տակ վերցնել ավտոբուսը: 50-ամյա ահաբեկիչը ձերբակալված է, հայտնի է, որ նա նորվեգացի չէ: