Կրակոցներ Նյու Ջերսիի առևտրի կենտրոնում

CNN հեռուստաընկերությունը հաղորդում է, որ անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի առևտրի կենտրոնում:

Ականատեսների վկայությամբ՝ մոտ մեկ տասնյակ կրակոցներ են հնչել, շենքը շրջափակված է ոստիկանական մեքենաներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու մարդ վիրավորել է, զոհերի մասին չի հաղորդվում: