Համանախագահները հանդիպումներ կունենան Երևանում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երևանում հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, որը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ:

Միջնորդները նույն հարցը այսօր քննարկելու են Սերժ Սարգսյանի հետ: